ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղադրել է «Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ջոկատ կազմելու վերաբերյալ իր կոչին արձագանքած կամավորականների հետ» վերտառությամբ տեսանյութը, գրելով․
«Նաեւ այս ջոկատն էինք նախատեսում ներգրավել Շուշիի պաշտպանությանը: Գագիկ Ծառուկյանը եւ մյուս ԲՀԿ-ականները թող բացատրեն, թե ինչու՞ ՀՀ ԶՈւ ԳՇ-ին խոստացված ջոկատը չի հասել Արցախ»: