Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հայտնել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և շարունակելու է գործունեությունը որպես անկախ պատգամավոր։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում
«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ.
1․ Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2․ Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան»,- գրել է պատգամավորը։