Արդեն երկրորդ ամիսն է՝ ՀՀ տարածքում վճարվում են պետական բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները: Այս պահին սկսված են նոյեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը, բացառությամբ զինվորական կենսաթոշակների, որի վճարումը կսկսվի երկուշաբթի օրվանից: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող Միքայել Վիրաբյանը:
Օպերատիվ շտաբը Երևան քաղաքի Վարդանանց 16/1 հասցեում ունի իրավական ծառայությունների մատուցման գրասենյակ, որտեղ գործում է ՔԿԱԳ բաժինը, Պետական ռեգիստորի բաժինը: Քաղաքացիներին տրվում են պարզաբանումներ և օգնում են փաստաթղթի ձևակերպման խնդիրներով:
Միքայել Վիրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համաձայնության են եկել և ՀՀ ամբողջ տարածքում Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ կարող են դիմել տվյալ տարածքում ժամանակավորապես բնակվող ԱՀ քաղաքացիները
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ անօթևան Արցախի քաղաքացի չկա:
«Այս օրերին կարողացել ենք 158 հոգու ապահովել ժամանակավոր զբաղվածությամբ՝ հիմնականում Արցախյան ուտեստների պատրաստության միջոցով: Կարի արտադրամասում հնարավորություն կա 300 կանանց աշխատանքով ապահել: Աշխատանքի ապահովման այլ հնարավորությունների մասին կտեղեկացնենք առաջիկայում մեր էջի միջոցով»,- ասել է Մ. Վիրաբյանը:
Օպերատիվ շտաբի համակարգողը նաև ավելացրել է, որ ԱՀ կառավարության որոշմամբ հաշմանդամության կարգի ժամկետները երկարաձգված են, կենսաթոշակները շարունակելու են վճարվել: