Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հույս է հայտնել: Այս մասին հայտնում է «РИА новости» – ն։
«Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը, հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը», – ասել է Պուտինը Լեռնային Ղարաբաղի շրջանում հումանիտար հարցերի լուծման շուրջ խորհրդակցության ժամանակ:
Նույն խորհրդակցության ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պայմանավորվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի միջազգային հումանիտար կազմակերպությունները աշխատանք ծավալեն Ղարաբաղում:
Իսկ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արձանագրեց, որ Ղարաբաղում ամեն օր աճում է հումանիտար բնույթի խնդիրը՝ փախստականների տեղափոխմամբ և վերադարձով։