Քարվաճառի ճանապարհը դեռևս մինչև ամսի 15-ը չի փակվի, իսկ Բերձոր քաղաքը կմնա հայկական, լինելու է Արցախի Հանրապետության կազմում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նա նաև նշել է, որ ներկայումս Արցախի անվտանգության ապահովումն իրականացնում են Արցախի ՊԲ-ն և ռուս խաղաղապահները․ «Խաղաղապահների ներկայությունն է լինելու անվտանգության հիմնական երաշխիքը»։
Հարցին, թե հնարավոր էր այնպես անել, որ իրավիճակն այսչափ ծանր չլիներ, Բաբայանը նշել է․ «Իրավիճակն այնպիսին էր, որ այս փաստաթուղթը փրկության մի ձև էր։ Թշնամին չէր կանգնում, հակառակորդը հասկացավ, որ մի բան այն չէ»։
Ինչ վերաբերում է Դադիվանքին և մյուս մշակութային համալիրներին, Բաբայանը նշեց, որ այդ մշակությին համալիրները պետք է մեր հոգու մեջ լինեն, ուխտագնացության համար ճանապարհ խնդրելը հարցի լուծում չէ։