Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Արկոյի համայնքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Բացի այդ, Էմպոլիի համայնքը համերաշխություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և դատապարտել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ագրեսիան։