Ռուսաստանի ղեկավարը նաև հայտնել է, որ հոկտեմբերին ինքը համոզել էր Ալիևին դադարեցնել մարտերը Ղարաբաղում՝ ադրբեջանցի փախստականների՝ Շուշի վերադառնալու պայմանով, բայց Հայաստանը դեմ է եղել դրան:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։