Արցախի Մարտակերտի շրջանի վեց՝ Հովտաշեն, Կարմիրավան, Նոր Մարաղան, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Հայկաջուր համայնքների բնակիչներին այսօր գյուղերը լքելու հրահանգ է տրվել՝ դրանք ադրբեջանական կողմին հանձնելու նպատակով։
Armenia Today-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը նշել է, որ այդ գյուղերի բնակիչներին բնակեցնելու են Մարտակերտի մյուս գյուղերում։
Սասուն Հարությունյանը նշել է, որ բնակիչները տեղափոխվելու համար մեկ օր ժամանակ ունեն՝ մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 23։00-ը։