ՌԴ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում հստակեցրել է խաղաղապահների տեղակայումն ու դիտորդական խմբերի կազմը: Ընդհանուր առմամբ, տեղակայվելու է 23 կետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Հայտնում է РИА Новости-ն։
«Խաղաղապահ գործողության անցկացման շրջանում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում, որոնցից 11-ը՝ հյուսիսային պատասխանատվության գոտում, 12-ը՝ հարավային»,- ասել է Կոնաշենկովը։