Ֆրանսիայի սենատ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծ է ներկայացվել: Այդ մասին տեղեկանում ենք Սենատի պաշտոնական կայքից։
Նախագիծը ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորներ ՝ Բրյունո Ռետայոն (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանները, Էրվե Մարսելը («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասին և Գիյոմ Գոթարը:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ: