Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսելի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը, միջազգային հանրության հետ մեկտեղ, ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշրջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Այս մասին հայտնել է Արցախի ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը։
Հիշեցնենք, որ նմանատիպ բանաձեւեր ավելի վաղ ընդունել էին ֆրանսիական Ալֆորվիլ եւ Լիմոն քաղաքների քաղաքային խորհուրդները: