ՌԴ ԱԻՆ-ը նոյեմբերի 20-ին մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ի պաշտոնական էջը՝ նախարարությունը կազմել է երկու ավտոշարասյուն, որոնք մարդասիրական օգնությունը կտանեն Ստեփանակերտ:
Գործարկվել է 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամ: Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը տեղի քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ գնահատել է Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում շենքերին պատճառված վնասների չափերը:
Ներկայումս ստուգվել է 43 բնակավայր, հետազոտվել է ավելի քան 2,6 հազար օբյեկտ, որոնցից ավելի քան 2,4 հազար բնակելի տներ, այդ թվում ՝ բազմաբնակարան շենքեր եւ ավելի քան 220 սոցիալական նշանակության օբյեկտներ:
ՌԴ ԱԻՆ վարչության շարժական կետի կապի մասնագետները տեղի փրկարարների հետ Ստեփանակերտում տեղադրել են ռուս փրկարարների խմբերին ռադիոկապով ապահովելու սարքավորում: