Երևան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը Ֆրանսիայից։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։
Նրա տեղեկություններով՝ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական սարքավորումներ և դեղորայք՝ Հայաստանի առողջապահության համակարգի պոտենցիալը ամրապնդելու համար, ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար, որոնք ներկայումս գտնվում են Հայաստանում:
Հաջորդ չվերթը նախատեսված է նոյեմբերի 27-ին։