Բերդաշեն գյուղի բնակիչները WarGonzo տելեգրամյան ալիքին հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրի, փորձում են գրավել իրենց գյուղը:
«Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի 6 գյուղերը, համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ:
Բերդաշենն այս ցուցակում չկա, ուստի Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններին:
Ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցիների մուտքն իրենց տարածքներ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողությանն են անցնում Թալիշը, Մատաղիսը, գյուղեր, հատվածներ Մարտունու, Ասկերանի շրջանից, Շուշին, Հադրութի շրջանը՝ գրեթե ամբողջությամբ, Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Աղդամը, Քաշաթաղը՝ գրեթե ամբողջությամբ, Քարվաճառի շրջանը՝ Շահումյանի կենտրոնով: