Հարությունյանը Ասկերանի վարչակազմի ղեկավարին հանձնարարական է տվել ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում ունենալ պատասխանատու, որը կզբաղվի շրջանի՝ անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած բնակիչների սոցիալական խնդիրներով:
Հիշեցնենք նաև, որ Արցախ վերադարձած քաղաքացիների համար առաջիկա մեկ տարում անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները։ Անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն։