Ռուսական ստորաբաժանումների զինծառայողները շարունակում են ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում հետախուզական եւ տեղանքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Իրականացվում է նաև բնակավայրերի, սոցիալական ենթակառուցվածքների և օբյեկտների մերձակա տարածքների հետազոտում եւ ականազերծում:
Հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ նյութերը ոչնչացվում են պայթեցնելու եղանակով՝ հատուկ տարածքներում։
Պայթյունավտանգ առարկաների առկայության տեղանքի հետազոտման աշխատանքների փուլերից մեկն այն դիրքերի հետազոտումն է, որտեղ կկառուցվեն ստացիոնար հենակետեր ռուս խաղաղապահների կողմից ծառայություն իրականացնելու համար:
Առաջին փուլում հետազոտվում են այն տեղանքները, որտեղ ապագայում տեղակայվելու են ռուս խաղաղապահների հենակետերը։
Նշենք, որ մի քանի օր է, ինչ Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Կոնկրետ հատվածում կես ժամում հայտնաբերվել է երկու հակատանկային նռնակ եւ տանկի կումուլյատիվ արկ: