Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական օգնությամբ բեռնված երկրորդ նոյեմբերի 24-ին ժամանել է Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Ավտոշարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում: 20 «Կամազ» բեռնատարները տեղափոխել են 300 տոննա շինանյութ՝ փայտանյութ, ապակի և սալիկներ՝ ռմբակոծություններից տուժած բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վերականգնման համար:
Նշենք, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության առաջին ավտոշարասյունը նոյեմբերի 21-ին 5 տրանսպորտային միջոցներով 45 տոննա շինանյութ է հասցրել Ստեփանակերտ: