Ամերիկայի Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ թաղամասը ճանաչել է Արցախը ու դատապարտել արցախցիների վրա Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումները։ Այս մասին հայտնում է ANCA Eastern Region-ը։
«Հատուկ շնորհակալություն Նյու Ջերսի նահանգին։ Այսօր և ամեն օր մենք աշխատում ենք Արցախի ճանաչման ուղղությամբ»,- գրել է ANCA-ն։
Նշենք, որ նոյեմբերի 19-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Նևադա նահանգի Քլարքի մարզի հանձնակատարների խորհուրդը ևս հռչակագիր է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգային ինքնորոշման և ազատության իրավունքը։