Ֆրանսիան Թուրքիայից ապացույցներ է ակնկալում քաղաքականության իրական փոփոխության և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղից «սիրիացի վարձկանների դուրսբերման» վերաբերյալ, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը:
«Ընթացիկ մի քանի օրվա ընթացքում ես կարող էի նշել որոշ փոփոխություններ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունների տոնայնության մեջ։.. Բայց ելույթների փոփոխությունները բավարար չեն, անհրաժեշտ են գործողություններ, քաղաքականության փոփոխության իրական ապացույցներ», – ասել է Լը Դրիանը Ֆրանսիայի Ազգային ժողովի Միջազգային գործերի հանձնաժողովի նիստում։
«Գործողություններից մեկը, որը մենք ակնկալում ենք Թուրքիայից, սիրիացի վարձկանների դուրսբերումն է, որոնք նրա նախաձեռնությամբ տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում», – ընդգծել է նախարարը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ դեկտեմբերին Եվրամիության գագաթնաժողովում հետևություններ կարվեն Թուրքիայի հարցի շուրջ՝ ելնելով նաև արդիական իրավիճակից:
Նշենք, որ հոկտեմբերին ԵՄ-ի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ 300 սիրիացի գրոհային է տեղափոխվել Բաքու՝ թուրքական Գազիանթեփ քաղաքով: