305 կողմ ձայներով Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև։ Սենատորները ծափերով ընդունեց որոշումը։
Բանաձևի նախագիծը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը:
Սենատորները քննարկման ժամանակ անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և Թուրքիայի դեմ պատժամիջոցներին վերաբերող հարցերին:
Այժմ պետք է Ֆրանսիայի Ազգային ժողովը ևս կողմ քվեարկի, որպեսզի Արցախի անկախության ճանաչումը Ֆրանսիայի կողմից դառնա օրենք՝ նախագահի կողմից վավերացվելուց հետո: