Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, ոչ էլ Ֆրանսիային, РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը:
«Ֆրանիսայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չէ. ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, ոչ Ֆրանսիային, ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ոչ Եվրոպային: Դա (Ֆրանիսայի) կառավարության քաղաքականությունը չէ, դա Հայաստանի քաղաքականությունը չէ, դա մեր դաշնակիցների քաղաքականությունը չէ»,-Սենատում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ քննարկումների ժամանակ ասել է Լեմուանը:
305 կողմ ձայներով Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև։ Բանաձևի նախագիծը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը: