Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է РИА новости-ն: Դեսպանին բողոքի նոտա են հղել Արցախի վերաբերյալ Սենատի բանաձևի հետ կապված:
Հիշեցնենք, որ նախօրեին 305 կողմ ձայներով Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձև։ Բանաձևի նախագիծը ենթադրում է Արցախի անկախության ճանաչում, ինչը, ֆրանսիացի խորհրդարանականների կարծիքով, կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը: