ՌԴ-ի, Իսրայելի քաղաքացի, լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հայտնել է, որ այցելել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ վիրավորում ստացած լրագրող Յուրի Կոտենոկին, նշելով, որ նրան դեռևս երկար վերականգնողական փուլ է սպասվում, սակայն նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
«Արդեն մեկուկես ամիս է, ինչ նա հիվանդանոցում է գտնվում: Բուժում է ստանում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում և համաձայնել է մեզ պատմել, թե ինչ է տեղի ունեցել այն սասափելի օրը, երբ մտել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Այդ պահին Ադրբեջանի ռազմական ուժերը հարվածներ են հասցրել հնագույն քրիստոնեական տաճարին»,- գրել է նա: Լապշինը նաև տեսանյութ է հրապարակել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ինչի հետևանքով վիրավորվել էին Յուրի Կոտենոկը և նրա գործընկերը: