ԼՂ-ում տիրող իրավիճակը երեկ Երևանում քննարկել են Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը և Ֆրանսիայի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմոանը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ Արցախի ժողովրդին աջակցելու և համերաշխության համար:
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանից օտարերկրյա ահաբեկիչներին և վարձկաններին դուրս բերելու անհրաժեշտությունը՝ որպես սպառնալիք միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալու և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայից երեկ մարդասիրական օգնությամբ բեռնված երկրորդ ինքնաթիռն էր ժամանել Երևան՝ ի աջակցություն Արցախի և արցախահայերի: Իսկ ավելի վաղ Ֆրանսիայի սենատը Արցախի անկախությունը ճանաչող բանաձև ընդունեց: