Իրազեկում ենք, որ այսօր, ժամը 11։45-ին Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են շրջանի բնակավայրերին հարող տարածքներից։
«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Սակրավորներն են աշխատում։
Միաժամանակ հորդորում ենք որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարեք ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- զգուշացնում է ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարել են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում նաև երեկ։