ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը։ Նա Facebook-ի իր էջում գրել է․
«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ.
Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է պատերազմի օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա նախատեսված այցին, որն այդպես էլ չկայացավ։ Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի տեստը դրական էր եղել։