Քիչ հետո Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Հիշեցնենք, որ ականազերծման աշխատանքներ կատարվել են նաև նախորդ օրերին նույն վայրում։