Հայաստանն ու հայ ժողովուրդը այսօր անցնում են իրենց պատմության դժվարին շրջանը։ Այս մասին ՀԱՊԿ խորհրդի նիստում ասաց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հայաստանի կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, բայց անհրաժեշտ են Հայաստանի ժողովրդի համար:
Պետք է ասեմ, որ այդ որոշումներն, իհարկե, ցավոտ են, բայց անհրաժեշտ, դրանք վարչապետից պահանջում են անձնական մեծ խիզախություն: Այսօրվա հանդիպմանը ներկա գտնվողներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը նման տեսակի որոշումներ կայացնելիս: Նա իր վրա է վերցրել այդ պատասխանատվությունը, և մեր խնդիրն է աջակցել և՛ վարչապետին, և՛ իր թիմին՝ խաղաղ կյանք հաստատելու, կայացված բոլոր որոշումների իրագործմանը հասնելու և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու համար», – ասաց Ռուսաստանի Դաշնության Նախագահը: