Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը և պատրաստ է օգնել լեզվի հետագա տարածմանը: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսերենն այսպես, թե այնպես օգտագործվում է Ղարաբաղում, նաև Հայաստանում; Ռուսերեն են խոսում Ադրբեջանում, աշխարհի շատ երկրներում և, հատկապես, նախկին ԽՍՀՄ տարածքում:
Ասում են՝ այն հաղորդակցվելու հարմար լեզու է և դեռ ուսումնասիրվում է:
Բնականաբար, մենք ողջունում ենք Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը և պատրաստ ենք հետագայում ևս նպաստել ռուսաց լեզվի տարածմանն ու պահպանմանը։ Մենք դա համարում ենք մեր խնդիրը», – ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, նա հստակեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին չի առաջարկում ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու՝ շեշտելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է: