Կառավարությունն ընդունեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը հաստատելու և Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման համար հնարավորությունների ստեղծման մասին նախագիծը։
Աջակցություն համար Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիներին՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և աշխատանքի տեղավորվելու համար նախագծով առաջարկվում է գործազուրկ անձին վճարել ամսական աշխատավարձ` 100 հազ․ դրամի չափով, ինչպես նաև գործատուին վճարել գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը։
Բացի այդ, նախատեսվում է նաև գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարել 34 հազ․ դրամ:
Կառավարությունը պետք է կարգավորի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կազմել ու մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:
Առաջարկվում է կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով։ Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 8 000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար: Միջոցառումն իրականացվում է համայնքի ղեկավարի կամ նրա ներկայացուցչի կողմից ներկայացված վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրի նախագծի հիման վրա։ Համայնքի ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը յուրաքանչյուր շահառուի հետ կնքում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր` հիմք ընդունելով Ծրագրի պայմանները: