Ռուս սպան զոհվել է Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում տարածքի ականազերծման ժամանակ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։
«Դեկտեմբերի 17-ին Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծում իրականացնելիս պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով ծանր վիրավորում է ստացել միջազգային ականազերծման կենտրոնի ականազերծման խմբի սպա», – ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: