Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակում են պայթյունավտանգ իրերի ոչնչացումը։ Այս մասի հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի կողմից ականազերծվել է 248 հեկտար տարածք, 95,3 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8300 հազար պայթուցիկ նյութ:
Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային, ինչպես նաև եղանակի վատթարացման պայմաններում:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ կերպով, իսկ զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակում են պայթյունավտանգ իրերի ոչնչացումը։