Արցախում անօթևան մնացած քաղաքացիների թիվը կազմում է 20․347 մարդ, տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:
Այդ թվից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք): Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ(137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք):
Արցախի բնակիչներին ժամանակավոր կացարանով ապահովելու աշխատանքները շարունակվում են, ասվում է հաղորդագրության մեջ: