Ամանորի նախաշեմին Խաղաղապահ գործողությունների կառավարման կենտրոնի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի թիվ 2 և թիվ 12 միջնակարգ դպրոցներում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Մարդասիրական ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները աշակերտներին հանձնեցին դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ և պարագաներ, ինչպես նաև քաղցրավենիք։ Յուրաքանչյուր ուսապարկ պարունակում է գրիչներ, գունավոր մատիտներ, գծագրեր, տետրեր, մարկերներ, գրառումներ և օրագրեր:
Հավաքածուների հետ միասին, ռուս խաղաղապահները հանձնեցին ամանորյա մաղթանքներով և շնորհավորանքներով բացիկներ, որոնք գրվել են Ռուսաստանի երիտասարդական բանակի կողմից ԼեռնայինՂարաբաղի երեխաների համար: Ռուս խաղաղապահներն արդեն իսկ նման գործողություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մի քանի դպրոցներում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։