Ռոք երգչուհի Յուլիա Չիչերինան հարցաքննության է կանչվել: Չիչերինայի տնօրեն Լարիոն Կոլեսովը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը: «РИА Новости»-ի հետ զրույցում նա միայն նշել է, որ երգչուհին այժմ Ռուսաստանում չէ:
Անձամբ Չիչերինան կարծում է, որ իր դեմ բողոքել են ռուսական «խոհանոցային լիբերալները» և ուկրաինական մի շարք շրջանակներ, որոնք համացանցում ծաղրում են երգչուհուն՝ Դոնբասի Ժողովրդական Հանրապետության հանդեպ նրա հայրենասիրական վերաբերմունքի և Ուկրաինիայում Մայդանին հաջորդած իրողությունները չընդունելու համար:
Eadaily.com-ն էլ հաղորդել է, որ Չիչերինան պետք է հարցաքննության ներկայանար դեկտեմբերի 30-ին, սակայն չի կարողացել, քանի որ այժմ գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Այն տեղեկությունը, ըստ որի՝ Չիչերինան ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ կրկին ժամանել է Արցախ, նախօրեին հաստատվել էր նաև մի շարք հայկական լրատվամիջոցների կողմից: