Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՀ նախկին ՄԻՊ Ա. Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր իմ աշխատասենյակում ընդունեցի Շուշիից տեղահանված փոքրիկ Արթուրին ու Մանեին, որոնք նախօրոք ակնկալիքներ էին հայտնել Ձմեռ պապիկից, և կինս՝ Արմինե Վարդանյանը, իմացել էր ու ինձ տեղեկացրել դրա մասին: Քանի որ Արթուրն իր շախմատը թողել էր Շուշիի իրենց տանը և ցանկություն էր հայտնել շախմատ ստանալ ամանորյա տոներին, նրան նվիրեցի իմ ու իր ամենասիրելի խաղը և մի պարտիա խաղացի նրա հետ: Իսկ Արթուրի փոքրիկ քույրը, իր բաժին տիկնիկը ստանալուց բացի, իմ կողմից միացավ մեր «մրցապայքարին» և միանգամից նժարը թեքեց եղբոր օգտին:
Արդյունքում հաղթեցինք բոլորս, քանի որ այս տեղահանված բալիկները ստացան ու պարգևեցին ժպիտներ»: