Հունվարի 1-ին Արցախում 2 ուղղությամբ զինծառայողների որոնողական աշխատանքներ են իրականացվել: Դուրս է բերվել 7 զինծառայողի մարմին. 4-ը՝ Հորադիզից, 3-ը՝ Ֆիզուլիից: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է Արցախում եղբորն ու եղբորորդուն որոնող Արսեն Ղուկասյանը:
Որոնողական աշխատանքներ կիրականացվեն նաև Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով:
Նրա խոսքով՝ ողջ զինծառայողների որոնման աշխատանքների վերաբերյալ մանրամասներ չկան:
«Ողջերի առումով բան չկա ասելու, քանի որ այօր էլ չեն թողել, ու չգիտենք՝ երբ կթողնեն: Ասել են՝ այսքան ժամանակ մտաք, ոչ մի բան չարիք, մտնում եք՝ ի՞նչ անեք: Հիմա փորձում են ինչ-որ քննարկումներ անել Մուրադովի հետ, որ այդ գործընթացը նորից վերսկսվի»,- ասել է Արսեն Ղուկասյանը:
Նա նշել է, որ այս պահին «խայտառակ» վիճակ է տիրում Հայաստանի տարբեր դիահերձարաններում: Ղուկասյանը հայտնել է, որ Կապանի դիահերձարանի երկրորդ հարկում պարկերով տեղավորել են զոհված զիվորների մարմինները: Տարածքում անտանելի հոտ է տիրում, քանի որ դիերը պահելու համար նախատեսված սառնարաններ չկան:
«Դուք նույնիսկ զոհերի մարմինները չեք հարգում: Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չե՞ք կարողանում հետները լեզու գտնել, թե՞ դա էլ է ռուսի թեմա»,-դիմելով իշխանություններին՝ ասել է եղբորը փնտրող քաղաքացին:
Հիշեցնենք, որ Արցախում շարունակվում են զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները: