ՀՀ-ում և Արցախում մարտական հերթապահության իրականացման հարցում պետք է արմատական փոփոխությունների գնալ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Այս հարցը արագ լուծում է պահանջում, հակառակ դեպքում՝ առաջիկայում բարդ իրավիճակում կհայտնվենք։
Անհրաժեշտ է հրատապ ձևով վերանայել մարտական հերթապահության իրականացման մոտեցումները՝ տեխնիկական միջոցների գերհագեցմամբ, ինժեներական նոր լուծումներով և մոբիլ ստորաբաժանումների կազմավորումների- վերախմբավորումների միջոցով»,-գրել է նա: