Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը, հաղորդում է ТАСС-ը:
«Այդ մասին այսօր հայտնել են Ելիսեյան պալատում՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտարարել է հրադադարի մասին նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղի խնդրի առումով երկարաժամկետ քաղաքական լուծման հասնելու իր վճռականության մասին»,-նշել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում:
Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքով, զրույցի ժամանակ նախագահը խոստացել է աջակցել բոլոր գերիներին ազատ արձակելու ջանքերին նույնպես: Ֆրանսիայի նախագահը նաև հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու իր պատրաստակամության մասին:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։