Արցախում ռուսական խաղաղարար ուժերի մասնագետները մեկ օրում ավելի քան 780 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել: Այս մասին տեղեկացնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
«Մեկ օրում ռուս սակրավորները մաքրել են 6,5 հեկտար տարածք, հայտնաբերել և ոչնչացրել 787 պայթուցիկ նյութ», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անցյալ տարվա նոյեմբերի 23-ից ռուս սակրավորները մաքրել են ավելի քան 446 հեկտար տարածք, շուրջ 165 կմ ճանապարհ, 600-ից ավելի բնակարանաշինություն, ներառյալ 22 հասարակական նշանակության օբյեկտ, վնասազերծել են 22 542 պայթյունավտանգ առարկա:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թ.-ի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: