Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը «РИА Новости» – ին տված հարցազրույցում կոչ է արել չբավարարվել միայն Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցմամբ, այլ՝ ելք գտնել հակամարտությունը վերջնականորեն կարգավորելու համար՝ չթողնելով խնդիրը չլուծված ևս մի քանի տասնամյակ։
«Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց կարևորը հակամարտության կողմերի դերն է։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել բանակցություններ վարել խնդրի կարգավորման շուրջ։ Որոշումը պետք է լինի երկու կողմերի շահերից բխող՝ առանց հաղթողների եւ պարտվողների», – ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքում դադարեցվեցին ռազմական գործողությունները, սակայն, արցախյան հակամարտությունը դեռևս կարգավորված չէ։