Այսօր չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:
Նշենք, որ ԱԻ պետական ծառայության վնասազերծման աշխատանքներն ամենօրյա են։