2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: