«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը РБК-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Մոսկվայում Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքները:
Մանուկյանը նշել է, որ փաստացի քննարկվել է միայն հաղորդակցության հարցը, մինչդեռ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության առաջին կետի խախտում է տեղի ունենում։ Ըստ այդ կետի՝ զորքերը պետք է մնային իրենց տեղերում:
Վազգեն Մանուկյանը նաև նշել է, որ 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների հարցին, ընդհանրապես քննարկման չի դրվել։
«Այս եռակողմ բանակցությունների ժամանակ մենք ոչինչ չստացանք։ Ադրբեջանն ստացավ այն, ինչն իրեն պետք էր։ Ստացավ այն ճանապարհը, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հետ։ Բացի այդ, խոսվում է Ռուսաստանից Բաքվի միջով անցնող ճանապարհի մասին, բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ այդ ճանապարհը կա՛մ չաշխատի, կա՛մ աշխատի միայն Ադրբեջանի օգտին»,-հայտարարել է Մանուկյանը։