ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգելու դեպքի վերաբերյալ արված հայտարարությունները գլխավոր դատախազությունը ուղարկել էր ՀՀ ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու:
Գլխավոր դատախազությունից Armenia Today-ի հետ զրույցում նշեցին, որ ՀՔԾ-ում կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու որոշում։
Ավելի վաղ, մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում նախկին ոստիկանապետը մանրամասներ էր հայտնել իր առեւանգումից։ Նա, մասնավորապես, ասել էր, որ պատերազմի օրերին Արցախ մեկնելու ճանապարհին ոստիկանության հատուկ վաշտը «հարձակվել է իր վրա, տարել Շուշիի բերդ»։