Հունվարի 15-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքները, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այդ թվում ՝ հումանիտար հարցերի լուծմանը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացի մեկնարկին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք արդիական թեմաների։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո հայտարարություն է ստորագրվել։