Ժամկետային զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց որդիները ծառայության անցնեն Հայաստանի տարածքում և այդ կապակցությամբ պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում ինչպես կառավարության, այնպես էլ Պաշտպանության նախարարության առջև։
Նշենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, զինծառայողների հարազատները կառավարությունում հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հունվարի 14-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ զինծառայողների ծնողների հետ հանդիպել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Վերջինս խոստացել էր նրանց հանդիպման պահանջը փոխանցել Նիկոլ Փաշինյանին: