Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու գործընթացը։ Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում են համատեղ որոնողական խմբերին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Քաղաքացիների համար գործարկված կետ է դիմել ավելի քան 2 320 մարդ, որոնցից 575-ը՝ թեժ գծի հեռախոսահամարով։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: