Դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու համար ՀՀ բժշկական կենտրոններ է տեղափոխել 3450 դի։
Այս մասին կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նորաթուխ նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նույնականացման պրոցեսը կրկնակի, եռակի արագացել է՝ շնորհիվ նոր ձեռք բերված սարքերի»,- ասաց նախարարը, սակայն չմեկնաբանեց, թե քանի չնույնականացված մարմին կա։
«Օրական միջինում 30 մարմին ենթարկվում է դատաբժշկական փորձաքննության ու նույնականացվում»,- հայտնեց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ձեռք է բերել և սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։