Նոյեմբերի 10-ին Շուշիում մեկնարկել է «Ազատ Հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը:
ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը համագումարի բացմանը նշել է, որ համագումարը հնարավորություն է գնահատելու կատարված աշխատանքը և նախանշելու այն ծրագերը, որով պետք է առաջնորդվել առաջիկա տարիներին:
«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Armenia today-ի թղթակցի հետ զրուցում նշել է, որ համագումարին մասնակցում են կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուներ ու ակտիվ կուսակցականներ: «Համագումարի ընթացքում ընտրվելու է 99 հոգուց բաղկացած նոր գործադիր մարմին, քննարկվելու են ընթացիկ օրակարգային ծրագրեր, և թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու սպասվող համապետական ընտրություններին»,- ասել է Վահրամ Պողոսյանը:
Համագումարը պետք է հաստատի նաև 2020 թ. նախագահական ընտրություններին կուսակցության թեկնածուի անունը:
Հավելենք, որ համագումարից հետո կայանալու է մամուլի ասուլիս: